ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Թե ինչ է ուզում ընտրական ֆարսին մասնակցել պատրաստվող ընդդիմությունը՝ հասկանալի չէ

Թե ինչ է ուզում ընտրական ֆարսին մասնակցել պատրաստվող ընդդիմությունը՝ հասկանալի չէ
11.03.2026 | 14:26

Երբ Նիկոլը խմբագիր էր, իսկ հետո պատգամավոր, հղում էր անում օդում կախված լուրերին: Հիմա Նիկոլը նման հղումների համար հատուկ հիմնարկներ ունի:

Նիկոլը, օրինակ, ԱԱԾ անունից անձի՝ գործակալ լինելու մասին կեղծ տեղեկանք է հրապարակում…

Նիկոլը նաև «արտաքին հետախուզության ծառայություն» անվամբ մի կրպակ ունի, որի անունից նույն ոճի կեղծիք է հրապարակում և դրա վրա հղումներ անում: Թե բա՝ հասեք, հիբրիդայինները վրա են տվել։

Ի՞նչ է Նիկոլը և ի՞նչ է Նիկոլի ուզածը, բոլորի համար պարզ է:

Այ թե ի՛նչ է ուզում դիկտատորի տնազի ընտրական ֆարսին մասնակցել պատրաստվող ընդդիմությունը, հասկանալի չէ: Ավելի շուտ՝ պարզաբանման կարիք կա. ընդդիմադիրները ցանկանում են Նիկոլի խորհրդարանում «ընդդիմություն», նույն ինքը՝ բոքսի տանձիկ աշխատե՞լ, թե՞ պատրաստվում են Նիկոլից մաքրել երկիրը:

Այս հարցից ընդդիմադիրները խուսափել չեն կարող:

Չեն կարող, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտի թիվ մեկ դիֆիցիտ ապրանքն ազնվությունն է ու մարդիկ ազնվության կարիք ունեն, ազնիվ խոսքի կարիք ունեն:

Մարդիկ նաև հավ չեն, որ հավատան ընդդիմադիրների «կտերին», թե ընտրության ճանապարհով հնարավոր է ազատվել արևմտյան տերերի հովանոցի տակ ծվարած Նիկոլից ու նրա ստեղծած ախոռապետությունից: Մարդիկ տեսել են, թե ինչպես են ընդդիմադիրները 2021-ի ընտրությանը «գցել ոտքերին» ու հասկանում են, որ 2026-ի հունիսին ավելի ծանր ձևով են «գցելու ոտքերին»:

Այնպես որ՝ ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը պետք է հստակ պատասխանի. եթե իր նպատակը ոչ թե խորհրդարանում Նիկոլի մոտ չուչել աշխատելն է, այլ Նիկոլին լարելն է, ապա ինչ գործողություն կամ գործողությունների շարք է առաջարկում ժողովրդին: Այս պահին կա փողոց+իմպիչմենտ սցենարը: Եթե սա չէ ճանապարհը, ապա ո՞րն է:

Սա պետք է պարզաբանեն ընդդիմադիրները, որովհետև «կատվի խաղը մինչև մարագն է», իսկ ազնվության դիֆիցիտով հեռու վազել չի ստացվելու:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ