ՄԻՊ ֆեյսբուքյան էջի «ոդիսականը» իրեղեն ապացույցն է այն բանի, որ նիկոլական վերնախավի համար հայրենիքը ոչ թե մեր քաղաքներն ու գյուղերը, մեր լեռներն ու դաշտերը, մեր հողն ու ջուրն են, այլ ֆեյսբուքյան խմբերը, էջերն ու օգտահաշիվները։
կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը։ Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...