դուք եք մեղավոր... Կապիտուլյանտներ, դու´ք եք մեղավոր, որ այս օրի ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել:
44-օրյա պատերազմի աղետալի հետևանքների պատասխանատուն և գլխավոր մեղավորն իշխանությունն է: Նույն իշխանությունը նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ ձևավորում է քննիչ հանձնաժողով և ասում է՝ եկեք մեր գլխավորությամբ որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...