19.01.2026|
17:03
Քաղաք մտնող սիրո խողովակը պայթել էր։ Սերը դուրս էր հոսում, լցվում փողոցները, խառնվում ցեխի հետ, մարդիկ տրորում-անցնում էին, իսկ տները չէր հասնում։ Մարդիկ չգիտեին, որ ասֆալտի վրայով հոսող էդ գույնզգույն, կպչուն հեղուկը սեր ա, կարծում էին՝ կոյուղու ջրերն են դուրս հոսել...