«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

110 տարի է՝ մեզ շեղում են բուն պահանջից

110 տարի է՝ մեզ շեղում են բուն պահանջից
18.02.2026 | 18:18

Ավա՜ղ․ մեր ողբերգության վրա, հրեաները դեռևս կրակել չսովորած, դարձյալ փողով և քաղաքական ճնշումներով 1948 թվին կազմակերպեցին Նյուրնբերգյան դատավարությունը և, քանի որ ունեին բավարար թվով մեծահարուստներ, իրավաբաններ և լրագրողներ Եվրոպայում, շահեցին դատը և տարածք նվեր ստացան Պաղեստինի հաշվին։

Իսկ մենք մեր ազգային ողբերգությունը և Հայերենիքի կորուստը չենք կարողանում շահարկել և նախ՝ քաղաքական ուժ տանք, ապա նաև տարածքային խնդիրները լուծենք։

110 տարի է՝ մեզ շեղում են բուն պահանջից, իսկ վերջին երկու տարում ՀՀ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանությունը։

ՈՒ՞ր են նայում կամ, ավելի ճիշտ, ի՞նչ են անում մեր միջազգային իրավագետներն ու պատմաբանները, մեծահարուստ հայերը, որպեզի հենց Հայաստանի Հանրապետությունում պատասխանատվության ենթարկեն Հայոց Ցեղասպանությունը ժխտող այդ պաշտոնյաներին և ցանկացած քաղաքաքացու Հայաստանում և Հայաստանից դուրս։

Մինչդեռ ՀՀ ԱԺ-ն Ցեղասպանության մասին օրենքում չի ընդունել Հայոց Ցեղասպանությունը ժխտողների դեմ քրեական պատասխանատվության օրենքը։

Եվ մեզ հարևան դարձած ցեղասպան երկու պետությունները ոչ միայն չեն պատժվել,

այլ նույնիսկ շարունակում են հայ ժողովրդի ցեղասպանությունը։

Սթփվենք և հակահարված տանք, հայե՛ր, ցեղասպանության ծրագիրը շարունակում է մնալ ուժի մեջ։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 40601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ