Հայաստանի բնակչության զգալի մասը թմրեցնող կոմֆորմիզմի մեջ է, որը կոչվում է անտեղյակություն, ավելի ճիշտ՝ անտեղյակության ձևացում։ Մարդիկ ապրում են այսօրվա օրով, գոյատևում-զվարճանում են։ Նրանք անտեղյակ են ձևանում, չեն էլ ուզում լսել Հայաստանի գլխին կախված վտանգներից, չեղած անվտանգությունից և չխաղաղությունից, սարից գլորված ձնե սարի նման աճող պետական պարտքից, տնտեսական առաջիկա կոլապսից, սոցիալական մեծ բևեռացումից, իրավական «բեսպրեդելից», թմրամոլության և խաղամոլության համաճարակներից:
Այնտեղյակ ձևանալը հարմարավետ է, քանզի այն մարդկանց «ազատում» է չիմացած բաների համար պատասխանատվությունից։ Այս ինքնախաբեությունը մի օր պայթելու է անտեղյակ ձևացողների գլխին։
Ոսկան Սարգսյան