Նրա հայտնությունը տրիումֆ, էքստազ և միաժամանակ օրգազմ առաջացրեց երկրի ողջ քաղաքական դասի համար. լակոտակրատիան մեռնում էր երջանկության տիեզերական դոզայից, ընդդիմությունն էլ երջանկացավ, ինչ-որ նամակներ գրեց Փրկիչ Վենսին:
Բայց պետք է խոսել Փրկչի գենեզիսի մասին, որպեսզի պարզ դառնա, թե ում է Նոր Հայաստանը Փրկիչ համարում:
ՈՒրեմն, Ջեյ Դի Վենսը մարմնավաճառ թմրամոլի վաստակ է:
Հանրապետականների համագումարին նա դիմեց դահլիճում վեր ընկած, թե բա՝ մայրիկ, ես երջանիկ եմ, որ դու սրսկվելը թարգեցիր, մարդ դարձար…
Հավելեմ, որ ոչ ապահովված թմրամոլ կանայք նաև պարտադրված են մարմնավաճառությամբ զբաղվել, քանզի ամեն րոպե կարող է դեղի փողը վերջանալ, ինչը կհանգեցնի կատաստրոֆայի, հետևաբար, թմրամոլ կանայք պանելը միշտ դիտարկում են որպես թմրանյութի դեֆիցիտի հաղթահարման միջոց:
Ի՞նչ ասեմ:
Նորմալ մարդիկ Փրկիչ Վենսին ձեռքով չեն բարևի, նրա պեսներն իզգոյ էին անգամ Ամերիկայում 50 տարի առաջ: Շատ դժվար է պատկերացնել Ռիչարդ Նիքսոնին 1952-ի ընտրություններին, երբ նա գեներալ Էյզենհաուերի հետ ընտրվում էր ԱՄՆ փոխնախագահ, Վենսի խոսքերը հնչեցնելիս կուսակցության համագումարում՝ նրան ու Էյզենհաուերին ուղղակի ծեծելով դուրս կշպրտեին դահլիճից: Բայց Ամերիկան քայքայվեց, դեգրադացվեց, հասարակությունը ոչխարացավ ու բարոյալքվեց, ինչը մեզ ուրախացնում է, և իջավ այն մակարդակին, որ թմրամոլ մարմնավաճառի վաստակին ընտրեց փոխնախագահ:
Այժմ այն մասին, թե ինչու տեղի ունեցավ Փրկչի հայտնությունը Հայաստանում:
Բնականաբար, TRIPP նախագիծն էր պատճառը: Սակայն ոչ մի թուղթ չստորագրվեց, ոչ մի հայ-ամերիկյան ընկերություն չհիմնվեց:
Ինչու՞:
Մտավախություն կա, որ այդ TRIPP-ը կարող է հայտնվել Թրամփի կնգա․․․ և սրանք իրենց արևին որոշել են դա իրագործել ոչ հրապարակային եղանակով:
Առ այս պահը Ռուսաստանից գրեթե ոչ մի կոնկրետ բան չենք լսել նախագծի վերաբերյալ. ասում են, թե պիտի ծանոթանանք, ուսումնասիրենք, բայց Հայաստանի անդամակցությունն ԵԱՏՄ-ում այլևս հնարավոր չի լինի: Դե, որպեսզի Ռուսաստանն էլ չծանոթանա, չուսումնասիրի և հակաքայլեր չձեռնարկի, սրանք կոնկրետ բան չեն ասում, համաձայնագրեր չեն ստորագրում, ըստ ամենայնի, ուզում են բոլորին փաստի առաջ կանգնեցնել: Բայց ինչ էլ անեն, միևնույն է՝ ամերիկյան զինուժ, կանոնավոր կամ մասնավոր, չի կարող հայտնվել Սյունիքում Իրանի քթի տակ, դա հղի է ամենաանկանխատեսելի և պայթյունավտանգ հետևանքներով, ինչից, բնականաբար, Միացյալ Նահանգները շատ չի տուժի, դրա համար էլ գնում է այդ քայլին, բայց թե ինչ կմնա Հայաստանից, Փրկչին քիչ է հետաքրքրում:
Ամփոփենք. չունենալով կադաստրային որևէ իրավունք Հայաստանի հողի հանդեպ, ժողվարչապետն այս տարածքը տրամադրում է ՌԴ թշնամի երկրի՝ հակառուսական և հակաիրանական պրոյեկտի համար (դե, պարզ է, որ ժողվարչապետը չէ տրամադրողը՝ նա ընդամենը վերադասի կամքի կատարողն է):
Նույն բանն արեցին բանդերականները 2014-ին, երբ որոշեցին գնալ ՆԱՏՕ և Արևմուտք, ռուսական ծովուժը Ղրիմում փոխարինել ամերիկյանով: Բանդերականների արդյունքները տպավորիչ են՝ երկու միլիոն դիակ ու անհետ կորած, ավերված երկիր, իսկ հեռանկարում՝ ՈՒկրաինայի լուծարում: Թե ինչպես կվարվեն Ռուսաստանն ու Իրանը Հայաստանի հետ, ինչպես կկանխեն Թրամփի TRIPP-ը, դժվար է ասել: Բայց հստակ կարելի է ասել, որ դա իրականություն չի դառնա երբեք:
Հավելեմ, որ Փրկիչ Վենսի հետ ժողվարչապետը փոքր միջուկային մոդուլների ինչ-որ միջկառավարական համաձայնագիր ստորագրեց: Միացյալ Նահանգներն ուզում է «Ռոսատոմը» դուրս դնել Հայաստանից, տիրանալ ողջ էներգետիկ համակարգին: Դրա գինը, ըստ ամենայնի, հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը կլինի. փոքր միջուկային մոդուլ ամերիկացիք դեռ չեն շահագործել, այն գոյություն ունի թղթի վրա, և անհրաժեշտ է ինչ-որ մի տավար ազգի վրա դա փորձարկել:
Դե, որոշել են հայերի վրա այդ էքսպերիմենտը կատարել, հաջողության դեպքում կվաճառեն նաև այլոց, հակառակ դեպքում կբավարարվեն Հայաստանով:
Ինչ-որ արտառոց բան տեղի չի ունենա՝ Արցախում ցեղասպանված ազգը միջուկային աղետի էլ կդիմանա: Ինչ արած, արևմտական ցեղատեսակ է հայ ժողովուրդը, պատրաստ կլինի ինքնազոհաբերվել հանուն ամերիկյան շահերի:
Ամեն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ