Տարիներ առաջ էր: Մի ամբողջ օր ընկերներով հսկա անտառում ծառ էինք որոնում: Չարենցի ծառը: Պատմությունն ասում էր, որ այդ ծառի տակ նստել էր բանաստեղծն ու կարոտել էր իր վաղամեռիկ կնոջը: Ու մենք փնտրում էինք մեն մի հատիկ ծառն անծայրածիր անտառում, որովհետև այդ ծառի տակ սեր էր եղել: Ուրեմն, մենք սերն էինք որոնում…
Քայլիր արահետով, մատներդ սահեցրու խոտերի ու ծաղիկների վրա, հայացքդ սահեցրու ամպերի վրա, շունչդ սահեցրու ամառ-աշխարհի վրա, գրկիր հորիզոնը, գրկիր անձկությունս: Գրկիր ծառը… Եվ ես կգամ այդ ծառը որոնելու…
Հովիկ Չարխչյան