Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Խանուման» 5 տարի անց կրկին գործի անցավ. ամուսնության առաջարկ՝ ռուսական թատրոնի բեմում

«Խանուման» 5 տարի անց կրկին գործի անցավ. ամուսնության առաջարկ՝ ռուսական թատրոնի բեմում
21.10.2018 | 16:28

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն վերդարձած Իրինա Հարությունյանը հոկտեմբերի 20-ին 5-ամյա դադարից հետո կրկին «Խանումա» էր խաղում:

Մարդաշատ դահլիճն ապացույցն էր այն բանի, որ դերասանուհու կերպարին հանդիսատեսն իրոք կարոտել էր: Վաստակավոր արտիստուհու խաղը, խոսքը, երգն ու, ամենակարևորը, աչքերի փայլը, որ վերջապես իր սիրած հարթակում է ու իր սիրած կերպարի մեջ, չնկատել հնարավոր չէր:

Ռուսական թատրոնն, անխոս, նրան հետ կանչելու ու կրկին լավագուն դերերը վստահելու հարցում չի սխալվել: Երկարամյա դադարից հետո երեկ ևս մեկ անգամ հանդիսատեսը տեղափոխվեց Թիբիլիսիի Հավլաբար ու միջնորդ կնոջ պատմությանն ականատես եղավ:

Հարությունյանի այս մի խաղը հատկապես տարբերվեց նրանով, որ ներկայացման վերջում, երբ դերասանները գլուխ խոնարհեցին ու թվում էր, թե ներկայացումն ավարտվեց, դերասանուհին, բոլորի ուշադրությունը հրավիրելով, բեմ հրավիրեց մի աղջկա ու ասաց. «Այժմ ես իրականում կամուսնացնեմ վերջինիս»: «Խանուման» բեմ հրավիրեց նաև աղջկա ընկերոջը, որ հենց բեմի վրա ծնկեց ու օրերիդին ամուսնության առաջարկ արեց: Տեսարանը հուզիչ էր, տպավորիչ, ու ամենակարևորը, համահունչ ներկայացմանը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ