Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Մարդկության պատմությունը մեծ քանակությամբ լոկալ բնույթի մանր ուժային բևեռներից ավելի ու ավելի փոքր քանակությամբ ավելի ու ավելի ուժեղ ու հզոր ուժային բևեռներին անցնելու պատմություն է...