ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Վաղ թե ուշ, Արցախը կրկին կլինի հայերինը, իսկ Նախիջևանը՝ Իրանինը

Վաղ թե ուշ, Արցախը կրկին կլինի հայերինը, իսկ Նախիջևանը՝ Իրանինը
06.03.2026 | 11:16

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը դրոններով չի հարվածել Նախիջևանին։

Չնայած դրան, Ադրբեջանի նախագահը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իրանին՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչության մեջ։

Ամբողջ արաբական աշխարհը խելամտորեն փորձում է պահպանել Իրանի հետ իր հարաբերությունները, չնայած իրանական հրթիռները ամեն օր քարուքանդ են անում այդ արաբական երկրները՝ թիրախավորելով այնտեղ եղած ամերիկյան բազաները։

Ադրբեջանի իշխանությունը ոչ միայն խելամիտ չի, այլև անհեռատես է՝ չհասկանալով, որ վաղ թե ուշ Արցախը կրկին կլինի հայերինը, իսկ Նախիջևանը՝ Իրանինը։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ