ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Թույլ ազգերին էֆեկտիվորեն կառավարելու առաջին քայլը նրանց պառակտելն է

Թույլ ազգերին էֆեկտիվորեն կառավարելու առաջին քայլը նրանց պառակտելն է
23.07.2026 | 15:13

Մենք, անլուրջ ու երկրորդական հարցերում «շուստրի» լինելով, բացարձակ միամիտ ու գավառացի ենք գոյաբանական բնույթի շատ լուրջ հարցերում։

Կինոֆիլմերի կամ թատերական ներկայացումների սցենարների մասին պատկերացումներ չունեցող մարդուն թվում է, թե դերասաններն ու արտիստները խոսում են ինչ որ պատահի, ինչ գաղափա՜ր, ինչ սյուժե՜։

Քաղաքական տարուբերումների շրջաններում էլ նույն անտեղյակ ու միամիտ մասսայի համար կատարվող իրադարձությունները որևէ տրամաբանության չեն ենթարկվում, որոնց մասին ցանկացած երդվյալ տգետ կարող է դուրս տալ ցանցառությունների հեղեղ, և որի համար էլ անհրաժեշտ ու բավարար պայման է ականջները փակելն ու բերանն էլ հնարավորինս լայն բացելը։

Ազգերին և, հատկապես, թույլ ազգերին էֆեկտիվորեն կառավարելու առաջին քայլը նրանց պառակտելն է, որի համար բավական է տգետ մասսային կերակրել տարբեր տեսակի պարզունակ մտքերով այնպես, որ մարդկանց թվա, թե իրենք լսում են խոր իմաստություններ, որոնք միակ ճշմարիտն են։

Այդպիսի մի քանի տեսակի «իմաստությունների» և «բացարձակ ճշմարտությունների» միջոցով լվալով մարդկանց ուղեղները, կարելի է նրանց հանել միմյանց դեմ՝ թուլացնելով նրանց, առանց այդ էլ թույլ, հասարակական կարգը։

Հենց այսպիսի մեթոդներով ու մեխանիզմներով են մեզ բաժանել արևմտամետների, ռուսամետների, թուրքամետների և այլ բազում մետների, մշակութային, կրոնական և այլ առումներով, այսինքն, ստեղծելով ներքին պառակտումների հիերարխիա, որը թշնամուն կամ նրա ազդեցության ոլորտում գտնվողներին թուլացնելու ունիվերսալ տեխնոլոգիա է։

Եթե այդ տեխնոլոգիային նայում ենք դրա բուն էությունը վերհանելու տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ նման մեթոդաբանության ծանրության կենտրոնը պարզունակ պնդումներն են, ինչպես դա լինում է պարզունակների համար նախատեսված ցանկացած քարոզչական ոլորտում, քանի որ հակառակ դեպքում, այսինքն, ոչ պարզունակ հարցերի քննարկման ժամանակ, մարդկանց թեկուզ շատ փոքր մասի մոտ անտեղի հարցեր կարող են առաջանալ։

Այս ոլորտում, այսինքն, միամիտներին նպատակային ձևով կառավարելու հարցում, շատ կարևոր է նաև կառավարվողների պառակտվածության պահպանումն ու ուժեղացումը, որպեսզի հանկարծ նրանց մոտ ուժերի միավորման տենդենց չնկատվի։

Եվ այս հարցում շատ կարևոր է նաև պառակտվածներին լիդերներով ապահովելը, որոնք, ի դեպ, կարող են լինել մաքուր գաղափարակիրներ, ինչպես, ասենք, մեր ռուսամետների ու արևմտամետների մի փոքր մասը կամ էլ աշխատավարձի մակարդակով գործող մեծամասնություն։

Հետաքրքիր է նաև այն, որ, օրինակ, մեր ռուսամետները կամ արևմտամետները խոսում են իրենց քարոզած ուղղության առավելությունների մասին միայն, այնինչ, դրանք բոլորն էլ ունեն իրենց և՛ դրական, և՛ բացասական կողմերը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 176

Մեկնաբանություններ