Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Աշխարհում քաղաքական փոփոխությունների նոր փուլ է սկսվել

Աշխարհում քաղաքական փոփոխությունների նոր փուլ է սկսվել
30.09.2026 | 12:16

Այսօր Եվրոպայի մի շարք երկրներում ազգային ուղղվածության ուժերը լուրջ քաղաքական դերակատարներ են դարձել։ Բայց պետք է հիշել, թե որտեղից են նրանք սկսել։
Մի քանի տարի առաջ նրանց հաճախ ներկայացնում էին որպես մարգինալ ուժեր՝ սահմանափակ աջակցությամբ և իշխանության հասնելու գրեթե զրոյական հնարավորությամբ։
Այսօր պատկերը փոխվել է։
Գերմանիայում AfD-ն վերջին տարիներին կտրուկ աճել է և արդեն մոտենում է 30 տոկոսի մակարդակին։ Ֆրանսիայում Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» դարձել է երկրի խոշոր քաղաքական ուժերից մեկը։ Իտալիայում Ջորջա Մելոնիի գլխավորած ազգային-պահպանողական ուժը իշխանության է։
Այս փոփոխությունները մեկ օրում չեն տեղի ունեցել։
Սկզբում նրանց գաղափարները շատերի համար անընդունելի կամ ծայրահեղ էին թվում, իսկ նրանց քաղաքական ներկայությունը՝ սահմանափակ։ Բայց ժամանակի ընթացքում հասարակական պահանջները փոխվեցին, և այն ուժերը, որոնք նախկինում համարվում էին քաղաքական լուսանցքում, հայտնվեցին քաղաքական օրակարգի կենտրոնում։
Հայաստանը նույնպես այդ գործընթացից դուրս չի մնալու։
Մեկնարկը տրված է։
Այսօր կարող է թվալ, թե ազգային ուժերը փոքր են, սահմանափակ աջակցություն ունեն կամ գտնվում են քաղաքական դաշտի լուսանցքում։ Բայց քաղաքական գործընթացները գնահատվում են ոչ միայն տվյալ պահի թվերով, այլև գաղափարների կենսունակությամբ և հասարակության մեջ դրանց ձևավորած պահանջով։
Եվ հենց այստեղ է կարևոր պատմության դասը․ երեկվա մարգինալ համարված ուժը կարող է վաղը դառնալ քաղաքական օրակարգ ձևավորող ուժ։
Հայաստանի հերթն էլ է գալու։
Ազգային ինքնիշխանության, ազգային ինքնության, պետական շահի և սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու գաղափարները նույնպես իրենց ճանապարհն անցնելու են։

Գևորգ Կարապետյան
Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ