«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

ՔՊ-ն զրկում է մեզ այլընտրանքից

ՔՊ-ն զրկում է մեզ այլընտրանքից
22.10.2026 | 13:47

ՔՊ-ն ավարտին է հասցնում իշխանության ամբողջական կենտրոնացնումն իր բռի մեջ։ ԱԺ մեծամասնությունն իրենն է, գործադիրը, այդ թվում՝ կառավարությունը՝ իրենը, դատարանները (չնչին բացառությամբ)՝ իրենը, տեղական ինքնակառավարումը, բանկերը, խոշոր ձեռնարկատերերը, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կառույցների ճնշող մեծամասնությունը՝ նմանապես։

ՔՊ-ն տենդորեն պատրաստվում է մեծ զիջման, մի նոր մայիսի 10-ի, և նրան պետք են կամ կա՛մ գործուն աջակցություն ցուցաբերող մարդիկ, կա՛մ լուռ ու խոնարհ հպատակներ։

Արա Սահակյան

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ