«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Ռազմականին զուգահեռ՝ հակամարտող բոլոր երկրներում քաղաքական սուր խմորումներ են

Ռազմականին զուգահեռ՝ հակամարտող բոլոր երկրներում քաղաքական սուր խմորումներ են
15.04.2026 | 16:27

Ինձ համար ակնհայտ է, որ Իրանի ու ԱՄՆ-ի (Իսրայելի) պատերազմը վերսկսվելու է առաջիկա օրերի ընթացքում։ Կողմերն ընդամենը վերականգնում են ուժերը՝ ավելի մեծ թափով իրար վրա հարձակվելու համար, գուցե ավելի կործանարար զենքեր օգտագործեն։

Ռազմականին զուգահեռ, սակայն, հակամարտող բոլոր երկրներում քաղաքական սուր խմորումներ են տեղի ունենում։

ԱՄՆ նախագահ Թրամփի դեմ անվստահության գործընթաց է սկսվել այդ երկրի խորհրդարանում՝ պաշտոնից հեռացնելու համար։

Սև ամպեր են կուտակվել նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխին։ Նրան էլ են մեղադրում Իրանի դեմ ագրեսիա սկսելու և դրա հետևանքով Իսրայելին սոսկալի վնասներ բերելու համար։

Անամպ չէ նաև Իրանի նախագահի վիճակը։ Փեզեշքիանին էլ Իրանում մեղադրում են թուրքամետ պահվածքի համար, որ նա գիտակցաբար թաքցնում է Ադրբեջանի և Թուրքիայի հակաիրանական գործողությունները։

Պատերազմի վերսկսումը Իրանի դեմ անխուսափելի է, իսկ թե դա ինչ ներքաղաքական հետևանքներ կունենա, դեռ ժամանակը ցույց կտա։ Այս համատեքստում Ուգանդայի բանակի գլխավոր հրամանատարը Թուրքիային սպառնացել է պատերազմով, եթե ամենագեղեցիկ թրքուհուն կնության չտան իրեն և չվճարեն 1 մլրդ դոլար օժիտ։

Իսկ դուք ասում եք, թե մեր խելագարից էլ չկա աշխարհում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4275

Մեկնաբանություններ