Տեսե՞լ եք ինչպես է դեղնում ու մահանում սգավոր ձյունը:
Ճահճում նեխած ջուրը ամպ է երազում, որ անձրև դառնա ու արտասվի:
Իսկ ածխացած փայտը մխում է, սգում, որ էլ ծառ չի դառնա:
ՈՒ ալիքը որքան էլ ծովից ավազ տանի, ավազը չի պակասի, քար չի դառնա, քանզի ավազը արդեն ծերացած մեռած քարն է:
Մա՛րդ, ի՞նչ ես կարծում, ավելի զորե՞ղ ես, քան տարերքը: Ապրիր ու Սֆինքսի տիրական և անվրդով հայացքով նայիր աշխարհին, քանզի ժամանակի տիրակալը հենց դու ես:
Հիշիր, մահը կյանքին չի հաղթում, այլապես կյանք չէր լինի, պարզապես կյանքը հոգնում Է ու հեռանում ու ամեն ինչ սկսվում է նորից:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Հ․Գ․
Խոհուկս թափանցիկ ակնարկ էր մերօրյա նարատիվների կապակցությամբ: Սուգն էլ ունի իր հոգեբանական, կենսաբանական խորհուրդը, այն ինքնապահպանական արձագանք է սթրեսին, ուստի պետք է մարի, օգնելով ապրել: Մերը արդեն լալկանություն է, ինչը հենց մեր թշնամու ուզածն է: