«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին

Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին
02.11.2026 | 11:23

Եվրախորհրդարանում լեհ պատգամավոր Եվա Զայոնչկովսկա-Հերնիկը պատռել է Ուկրաինայի ազգայնական շարժման՝ UPA-ի կարմիր-սև դրոշը։ Նա հայտարարել է, որ Լեհաստանը չի կարող անտեսել այդ կազմակերպության պատմական պատասխանատվությունը լեհերի և այլ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի սպանությունների համար։
Նրա ելույթում հնչեց կարևորագույն ուղերձ. պատմական հանցագործությունները չեն կարող մոռացության մատնվել քաղաքական նպատակահարմարության կամ եվրոպական ինտեգրման պատրվակով։ Մեզ՝ հայերիս համար, այս խոսքն առանձնահատուկ կշիռ ունի։ Մենք սեփական մաշկի վրա գիտենք, թե ինչ է նշանակում, երբ ազգի պատմությունը խեղաթյուրում են, երբ զոհերի հիշողությունը փորձում են ջնջել, իսկ պատմական պատասխանատվությունը փոխարինում են քաղաքական քարոզչությամբ։
Այսօր Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ջնջել հայկական հետքը Արցախում, յուրացնել մեր պատմամշակութային ժառանգությունը և կասկածի տակ դնել հայ ժողովրդի պատմական ներկայությունը տարածաշրջանում։ Մենք իրավունք չունենք լռելու, երբ աշխարհի որևէ անկյունում մոռացության են մատնվում մեր դեմ կատարված հանցագործությունները։
Պատմական հիշողությունը քաղաքական առևտրի առարկա չէ։ Հանցագործությունը չի դառնում արդարացված միայն այն պատճառով, որ դրա մասին խոսելը տվյալ պահին քաղաքականապես հարմար կամ շահավետ չէ։
Հայ ժողովուրդը պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանել իր պատմությունը, իր զոհերի հիշատակը և իր ազգային արժանապատվությունը՝ երբեք չսպասելով, որ ուրիշները մեր փոխարեն կխոսեն։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ
Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ