Այս ընտրությունների արդյունքները շատերին դուր չեն գալիս, բոլորս էլ հասկանում ենք, որ եղել են կեղծիքներ, ճնշումներ, սպառնալիքներ, վարչական ռեսուրսի կիրառում...
ՈՒրեմն այսպես: Բոլոր խոսակցությունները, թե իբր, քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու, կատարյալ անբարոյական հիմարություն են...
Որքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հաշվենք քվեաթերթիկներ, շտկենք սխալները, հաշվենք մանդատների բաշխումն ու հետագա անելիքները, որոնք իրոք շատ կարևոր են, կա ընտրությունների այլ, գուցե ավելի կարևոր կողմ, այլ արդյունք...
Ապրում ենք կեղծիքների թագավորությունում՝ կեղծ հեղափոխություն, կեղծ ժողովրդավարություն, կեղծ արդարադատություն, կեղծ մարդասիրություն, կեղծ ընտրություններ, կեղծ հաղթանակներ, կեղծ ընդդիմություն և այսպես շարունակ...
Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով կդառնա պատգամավոր։ Ինձ հետաքրքրում է իշխանության լեգիտիմության վերաբերյալ հարցերին արձագանքելու իրատեսական և արդյունավետ ճանապարհը...
Կարծում եք՝ սա պարզապես ընտրություններ էին, որտեղ աներևակայելի ջանքերի, վախի ու ատելության սերմանման, ստի, խարդախության, ահաբեկման և սպառնալիքների միջոցով Փաշինյանին հաջողվեց պահպանե՞լ իր իշխանությունը։
Սխալվում եք...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...