«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ազգային արժանապատվությունը քվեատուփերում չի մեռնում

Ազգային արժանապատվությունը քվեատուփերում չի մեռնում
12.06.2026 | 12:36

Մեզ պարտադրում են մի կործանարար թեզ, թե իբր ամեն ինչ ավարտված է, ու հանրությունը հանձնվել է։

Բայց սա հանձնվել չէ, սա համատարած թմբիր է։ Մեզ վախով ու հուսահատությամբ փորձում են կաթվածահար անել, որպեսզի Հայաստանի թրքացման վերջնական արձանագրությունը ստորագրվի հենց մեր լռության ներքո։

Այսօր գործող իշխանության անխոչընդոտ ընթացքը սովորական քաղաքականություն չէ, սա մեր պետականության վերջաբանն է։

Դիմում եմ քաղաքական դաշտի իմ պայքարի ընկերներին։

Այսօր առաջնորդության կռիվ տվողը կորցնելու է ամեն ինչ, սեփական ամբիցիաների ժամանակը վաղուց է սպառվել։ Ժողովուրդն ընդդիմությանը ձայն է տվել ոչ թե պատգամավորական մանդատ պահելու կամ աթոռ մաշելու, այլ այդ քվեներով Հայրենիքին տեր կանգնելու համար։

Պետք է մեկտեղել ուժերը ու կրել այդ պատասխանատվությունը, այլապես այս աղետը հերթով թակելու է բոլորիս դռները։

Հայրենակիցնե՛ր, ազգային արժանապատվությունը քվեատուփերում չի մեռնում։ Թոթափե՛ք այս հուսահատությունը։ Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ կա դիմադրող տեսակը։

Վախը թողնենք նրանց, ովքեր վաճառելու բան ունեն, մենք միայն հող ու պատիվ ունենք պահելու։Հիմա ուժերը մեկտեղելու, համախմբվելու և գործելու ճիշտ ժամանակն է։

Ով պատրաստ է տեր կանգնելու իր երկրին՝ ուրեմն միասին, մինչև վերջ։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5167

Մեկնաբանություններ