«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ցանկացած մենթալիտետի ու հոգեբանության տեր ժողովրդից կարելի է կերտել կայուն պետականություն

Ցանկացած մենթալիտետի ու հոգեբանության տեր ժողովրդից կարելի է կերտել կայուն պետականություն
08.09.2026 | 21:25

Ժողովրդին ժողովուրդ ու պետություն է սարքում իր էլիտան, որին էլ ղեկավարում են նրա ծոցից դուրս եկած իմաստուն առաջնորդները։

Ցանկացած մենթալիտետի ու հոգեբանության տեր ժողովրդից կարելի է կերտել կայուն պետականություն, որի համար երկրի տերերը պետք է խորապես հասկանան սեփական ժողովրդին և, դրանից ելնելով, ընտրեն պետական կառավարման կարգը, համաձայն այն սկզբունքի, ըստ որի, մարդկանց պետք է տալ այն առավելագույն ազատությունը, որը հետո չի վերածվի անարխիայի։

Մեկ էլ , երկրի ղեկավարի իմաստուն լինելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է մարդկանց կառավարելու և կայուն պետականություն կառուցելու համար. նա նաև սիրելու աստիճան պետք է հարգի սեփական ժողովրդին, ինչպիսի հոգեբանություն էլ վերջինս ունենա։

Շատ կարևոր է հասկանալ նաև այն բանը, որ եթե չես կարողանում լավ ապրել, ապա գոյաբանական վտանգների ու ռիսկերի պայմաններում շատ ավելի կարևոր է դառնում բիոլոգիապես ապրելը, ընդհուպ մինչև մի կերպ գոյություն քարշ տալը, որն էլ, իր հերթին, կյանքին հրաժեշտ տալու համեմատությամբ, երանություն կարող է համարվել մարդկանց բացարձակ մեծամասնության կողմից։

Մարդկության պատմության մեջ միայն եզակի ու բացառիկ մարդիկ են մահապատժի ենթարկվելիս իրենց պահում սառնասիրտ ու նույնիսկ խրոխտ, այն էլ միայն այն դեպքերում, երբ ուրիշների կարծիքը իրենց մասին ավելի կարևոր են համարում, քան տվյալ պահի իրենց անխուսափելի ճակատագիրը։

Իսկ բավականին մեծ թիվ կազմող այն մարդիկ, որոնք հպարտորեն դավանում են «լավ է մեռնել կանգնած, քան թե ապրել ծնկաչոք» սկզբունքին, դա անում են որևէ էգոիստական նպատակով կամ էլ ինչ-որ տեղ լսել են ու կրկնում են՝ առանց իրենց ասածի իմաստը հասկանալու։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5744

Մեկնաբանություններ