-
14.03.2026|
11:09
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվի վրեժ լուծել այն քաղաքացիների համար, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով:
Իրանը ժամեր առաջ հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելին հասցված ամենահզոր հարվածի մասին: ТАСС-ի փոխանցմամբ , Իրանն իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի տարածքի ամենահզոր հրթիռակոծումը...
-
13.03.2026|
10:49
Մենք ականատես ենք Հայաստանից ոչ հեռու հիրավի պատմական իրադարձությունների: Ավա՜ղ, այդ իրադարձություններից ծորում է մեր հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդի, նրանց թվում, հավանաբար, այնտեղ ապրող մեր հայրենակիցների արյունը նույնպես, քանի որ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել նաև Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասին, թեև բոլորին հասկանալի է, որ բնակելի թաղամասին հարվածելը ռազմական անհրաժեշտություն չի եղել, չէր կարող լինել...
-
12.03.2026|
17:13
Մեր հարևանությամբ պատերազմը հասել է հերթական նոր փուլին, որտեղ պատերազմի լիարժեք թատերաբեմի (այլ ոչ թե ուղղակի հարվածների թիրախի) են վերածվում նոր երկրներ։ Այս պահին փաստացի նոր ցամաքային պատերազմ է Լիբանան-Իսրայելի միջև, իսկ հերթում սպասում են Սիրիան, Իրաքը և նույնիսկ Արևելյան Աֆրիկան...
-
12.03.2026|
12:01
Մերձավոր Արևելքում արդեն 12 օր շարունակվում է տարածաշրջանային դաժան պատերազմը, Մերձավոր Արևելքը բոցերի մեջ է, իսկ աշխարհը կարծես խելագարության եզրին: Սատանայի գործիքներ և ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ը և Իսրայելը ծանրագույն հարվածներ են հասցնում մեր հարևան ու բարեկամ Իրանին, բայց այնպես չէ, որ Իրանը խեղճացել ու չի կարողանում պատասխանել նրանց ու նրանց դաշնակիցներին...
-
11.03.2026|
10:35
Համաշխարհային քաղաքականության մեջ, միջազգային հարաբերություններում այս դեպքը, եթե բացառիկ չէ, ապա հաստատապես հազվադեպ հանդիպողներից է. խոսքն Ադրբեջանի՝ կրնկի վրա շուռ գալու մասին է:
Ադրբեջանը, որը մարտի 5-ից սպառնում էր Իրանին ուժ ցույց տալ, պատասխան միջոցներ կիրառել, Իրանի հետ սահմանն ամբողջապես փակել էր բեռնատարների համար՝ լուրջ խնդիրներ ստեղծելով բեռների սեփականատերերի համար, Թեհրանին զրկելով Ռուսաստանից մատակարարվող հացահատիկից...
-
10.03.2026|
11:00
Դեռ անցած շաբաթ հրապարակված «Իրանին Ադրբեջանի հնարավոր հարվածից հետո Իրանը դա անպատասխան չի թողնի, կսկսվի պատերազմը, հնարավոր է, նաև Թուրքիայի ներգրավմամբ (տեսանյութ)» վերտառությամբ հոդվածով տեղեկացրել էինք Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրականացված սադրանքի, ինչպես նաև Իրանի հանդեպ աքլորացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ-ի սպառնալիքների մասին...
-
09.03.2026|
14:43
Իրանի շուրջ ընթացող դեպքերի ֆոնին բավական առանձնահատուկ և նուրբ թեմա է Իրան-Ադրբեջան հարաբերությունները, որոնք կտրուկ սրվեցին Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած հայտնի դեպքից հետո։ Մինչ այդ, ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևը մարտի 1-ին՝ պատերազմ սկսվելու հենց հաջորդ օրը, հապշտապ գնաց Իրանի դեսպանատուն և սգո մատյանում իր ցավակցությունները հայտնեց Իրանի ժողովրդին...
-
08.03.2026|
13:07
Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցումը բացահայտում է մի կարևոր իրողություն․ հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» նկատմամբ։
Թեև իշխանությունը վերջին ամիսներին փորձում է այն ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության, Հայաստանի ապաշրջափակման և նույնիսկ պետականության պահպանման կարևոր գործիք, հանրային տրամադրությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր...
-
07.03.2026|
16:33
Ինչպես բոլոր ժամանակների քաղաքական-հասարակագիտական մտքի բարձրագույն ռահվիրա Կարլ Մարքսն է ասել՝ քաղաքական վերնաշենքը հենվում տնտեսական բազիսի վրա: Տնտեսական իրողություններն են պայմանավորում բոլոր քաղաքական գործընթացները: Փողն ու տնտեսական շահն են ուղղորդում քաղաքականը: Առաջին հերթին սա վերաբերում է հատկապես պատերազմներին, դրանց հիմնապատճառները ևս տնտեսական են...
-
07.03.2026|
12:26
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ) դեռ 2 օր առաջ մամուլի հաղորդագրությամբ հանդես է եկել Թել Ավիվի արվարձանում գտնվող Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին հայտարարությամբ...
կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am