Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Իսկ «քավոր» Թրամփն իր «սանիկներին» չի հիշում

Իսկ «քավոր» Թրամփն իր «սանիկներին» չի հիշում
30.09.2025 | 14:28

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ասադովին ասել է, որ հարկ է զերծ մնալ Զանգեզուրի միջանցք ասելուց։ Նմանապես Նիկոլ Փաշինյանն էր ՄԱԿ-ի ամբիոնից սրտնեղում, որ Իլհամ Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի ու Հայաստանի կապիտուլյացիայի մասին։

Որ Ալիևը Նիկոլ Փաշինյանին հարբած ծաղրածու, «նոլդու Փաշինյան» էր ասում, դրանից չէր նեղանում, «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունից շատ նեղվում է։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների համար առաջիկա ԱԺ ընտրություններում հաղթելը կենաց-մահու խնդիր է, նրանք ժողովուրդջանին խաբում ե ն Ադրբեջանի հետ չեղած խաղաղությամբ, ռազմական ծախսերն ու պարտադիր զինծառայության ժամկետը կրճատում են՝ մեծ վտանգի տակ դնելով Հայաստանի պաշտպանունակությունը։ Նրանց համար կարևոր է, որ ժողովուրդջանը չհասկանա, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին միջանցք է տալիս, որտեղ հայ սահմանապահը, մաքսային աշխատողը չպետք է ադրբեջանցու երեսը տեսնեն։ Որ խաղաղության գործի քավոր Թրամփը Հայաստանին Կամբոջա ու Ալբանիա է ասում, Ադրբեջանին՝ Աբերբաջան, դա ՔՊ-ականների համար էական չէ, էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Թրամփի Վաթսապի համարն ունի, նեղն ընկած վիճակում կկատարի «զանգ ընկերոջը»։ Սակայն վերջերս Թրամփը լրագրողներին ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին չի հիշում։ Բա որ Նիկոլ Փաշինյանը Վաթսապով զանգի Թրամփին, ի՞նչ կլինի․․․

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6041

Մեկնաբանություններ