Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Մեր քաղաքներն առանց ծառերի նմանվել են քաղաք-ուրվականների

Մեր քաղաքներն առանց ծառերի նմանվել են քաղաք-ուրվականների
11.03.2026 | 14:42

Կասկածից վեր է, որ մեր երկի բոլոր քաղաքներում ծառերի համատարած ոչնչացումը հատուկ ծրագիր է, որը Հայաստանի լուծարման մեծ ծրագրի տարրերից մեկն է:

Մենք չենք էլ պատկերացնում, թե մեր հասարակության բարոյահոգեբանական ու նյարդային վիճակը ինչ աստիճան է քայքայված: Հետևողականորեն, բոլոր ուղղություններով խփում են մարդկային ցանկացած արժեհամակարգային կետի:

Ղարաբաղ պետք չէ, անկլավ պետք չէ, սահմանամերձ հող ու գյուղ պետք չէ, բնություն պետք չէ, եկեղեցի պետք չէ...

Խփում են ամենացավոտ տեղերին: Պեռաշկիով ու սուջուխով ասում են՝ սա է կարևորը, սա է գլխավորը: Վճարեք հարկեր ու տուրքեր, կերեք ու ք..եք: 2018-ին Հայաստանում պատահական չէին Օրուելի «Անասնաֆերման» պտտում, հեղափոխական գրքերից էր: Այժմ հասել ենք, Հայաստանում մարդկային ոչինչ չեն ցանկանում թողնել: Այդպես հեշտ է կառավարել մեզ:

Հայ ժողովուրդը այս աշխարհի վրա գոյություն ունեցող փոքրաթիվ ժողովուրդներից է, որ լեզու, ինքնություն ու ազգային արժեհամակարգ է պահել, թեկուզ՝ չնչին չափերով:

Մեր հարևան, մեզ հասակակից պարսիկները նույնպես այդ պատճառով են դարձել թիրախ, բայց կատաղի դիմադրություն են ցուցաբերում. պատմական հզոր իներցիան ամենահզոր միջուկային զենքից հզոր է:

Մեր աչքի առաջ օրը ցերեկով ոչնչացնում են նույնիսկ բնությունը: Մեր քաղաքները առանց ծառերի նմանվել են ուրվականների քաղաքների, տգեղ, դատարակ արվարձաններ են հիշեցնում: Լիքը մեքենաներ կան, մարդկային եռուզեռ, բայց կյանք չկա, ջերմություն չկա...

Արա Արայան

Դիտվել է՝ 4378

Մեկնաբանություններ