Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Սա սահման է՝ սերնդի և նրա վրա մտավոր դոմինանտություն հաստատողների միջև

Սա սահման է՝ սերնդի և նրա վրա մտավոր դոմինանտություն հաստատողների միջև
01.04.2026 | 16:56

Դավիթ և Միքայել Մինասյանների հետ տեղի ունեցածը ոչ թե պետք չէ քաղաքականացնել , այլ պետք է գերքաղաքականացնել, ուլտրաքաղաքականացնել, աննկարագրելի քաղաքականացնել: Եղբայրները եկեղեցում խաղաղ աղոթք էին անում, երբ «քաղաքականությունը» իր դեմքով, շքախմբով, քաղաքական նախընտրական սիմվոլիզմով, ուժայիններով ու քաղաքական նոմենկլատուրայով մտավ իրենց եկեղեցի՝ առաջնային և դոմինանտ դիրքը խորանի առջև գրավելու և դոմինանտությունը մյուս հավատավորների նկատմամբ ցույց տալու համար:

Դավիթ և Միքայել Մինասյանները իրենց եկեղեցում քաղաքական դերակատարների կողմից քաղաքական դոմինանտության հաստատման զոհ են, ինչին տվել են պատվախնդիր արձագանք: 18-ամյա երիտասարդի կալանավորման թեման ապաքաղաքական պահելը էթիկայի հարց չէ։ Դա սերնդի հարց է։ Սա քաղաքական վեճ չէ։ Սա սահման է՝ սերնդի և նրա վրա մտավոր դոմինանտություն հաստատողների միջև։

P.S. Ես շնորհակալ եմ Դավիթ և Միքայել Մինասյանների մորը տղաների դաստիարակության համար: Եղբորը հարվածից պաշտպանել չկարողացող Միքայելի խաչակնքումը շատ բան է ասում էդ տղերքի որակների մասին:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5672

Մեկնաբանություններ