Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Նիկոլին աջակցելու բիզնես կորուստների կոմպենսացիա

Նիկոլին աջակցելու բիզնես կորուստների կոմպենսացիա
30.04.2026 | 16:13

Նիկոլը ՌԴ-ի շուկայում ներկայացված հայկական բիզնեսների տերերին ադրբեջանցիների հետ հանդիպմանը տարել էր, որպեսզի, երբ նրանց ՌԴ-ի շուկայից դուրս մղեն, կարողանան՝ որպես Նիկոլին աջակցելու բիզնես կորուստների կոմպենսացիա, ադրբեջանական շուկա մտնել:

Կարծում եմ, դժվար չէ հասկանալ, թե դրանք ովքեր և ինչ շրջանակներ կարող են լինել:

Իրականում նիկոլենք ներկայումս, նախընտրական կեղծ խաղաղության օրակարգի ներքո, ինստիտուցիոնալ կապեր են ստեղծում հայ-ադրբեջանական շփումների գրեթե բոլոր բաղադրիչների մասով:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ