«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի
02.06.2026 | 14:46

Հանրայինի երեկվա բանավեճից հետո ստացել եմ գոհունակության, քաջալերանքի բազմաթիվ արձագանքներ, հեռախոսազանգեր:

Ես երեկ ավելին չեմ ասել, ինչն առկա է ԲՀԿ-ի քաղաքական օրակարգում, մեր քաղաքական թիմի խոսույթում, «Առաջարկ Հայաստանին» ծրագրում:

Հենց քաղաքական և ծրագրային հենքի վրա ենք մենք բացահայտել Նիկոլ Փաշինյանի թիմի, ՔՊ-ի քաղաքական սնանկությունը, սպառվածությունը:

Քաղաքական հարթության վրա ձախողված ՔՊ-ականները վերջին տասն օրվա ընթացքում անընդհատ ուղղակի կամ անուղղակի ժողովրդին սպառնում են ընտրությունների նախօրյակին ծրագրված ռեպրեսիաներով, այլանդակություններով:

Տպավորություն է, որ ռեպրեսիաների, այլանդակությունների «ծրագրավորման» կենտրոնը ՔՊ վարչությունը կամ խմբակցությունն են:

Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության, հարամության, ու մենք պատրաստ պետք է լինենք տարբեր սցենարների, պետք է դիմակայենք յուրաքանչյուր մարտահրավերի:

Սա ոչ միայն ԲՀԿ-ի, ընդդիմության, այլև մեր հասարակության կարևոր առաքելությունն է՝ ստորացման և նվաստացման, խեղճության այս ամոթալի էջը փակելու ճանապարհին:

Հունիսի 7-ին քվեարկեք համար 7-ին:

Պարտաստվեք լավ փոփոխությունների:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ