Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Սադրանքի համակարգը. հպատակեցման ներքին և արտաքին ճակատները

Սադրանքի համակարգը. հպատակեցման ներքին և արտաքին ճակատները
30.03.2026 | 13:01

Նա իր էությամբ սադրիչ է, և էական չէ, թե որտեղ է գտնվում՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում։

Իր նկարագրին համահունչ՝ նա կառուցել է մի համակարգ, որտեղ քաղաքական թիմը, ուժայիններն ու «ամբոխահաճո» զանգվածն ապահովում են նրա քմահաճույքները. շատերը՝ սիրով և մեծ բավարարվածությամբ։

Նրան հպատակեցրել են Բաքվից ու Անկարայից՝ խնդիր դնելով հպատակեցնել նաև երկրի ներսում։ Իսկ նա ամեն կերպ փորձում է ապացուցել, թե ամեն ինչ իր «կոնտրոլի» տակ է։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ