Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.05.2026 | 00:08
Արդ
Խաչի Քո նշանի դրոշմից, որն աստվածային Արյամբդ ներկելով, Դու նորոգեցիր, նույն որդեգրության շնորհով մեզ մկրտեցիր և Քո փառքի պատկերով նկարելով հորինեցիր։
Այս աստվածային պարգևներով թող ամոթահար լինի սատանան, քակտվեն մեքենայությունները, վերանան որոգայթները, պարտվեն մարտնչողները, կորչեն սայրասուր զենքերը, ցնդի մշուշը, փարատվի խավարը, պարզվի մառախուղը։
Քո բազուկը հովանի լինի և Քո Աջը թող կնքի, քանզի գթած ես և ողորմած և Քո անունով են կոչվում ծառաներդ։
Եվ Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ փառք և իշխանություն հավիտյանս հավիտենից։
Ամեն։

Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4012

Մեկնաբանություններ