ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ինչպիսին պետք է լինի զինվորականը ցանկացած տարիքում

Ինչպիսին պետք է լինի զինվորականը ցանկացած տարիքում
05.09.2025 | 16:08

Բոլորը խոսում են Չինաստանի ռազմական շքերթի, ցուցադրված զենքերի, զինտեխնիկայի, կարգ ու կանոնի մասին, բայց մի շատ կարևոր բան բաց է թողնված։

Այդ շքերթի ժամանակ ևս երևաց, թե ինչպիսին պետք է լինի զինվորականը ցանկացած տարիքում։ Ցավոք, մեզ մոտ դեռևս հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձնում ֆիզիկական պատրաստվածությանը , միայն վերջին շրջանում, այն էլ ատեստացիայի համար են մի քիչ ֆիզկական ծանրաբեռնվածության անցնել։ Չինաստանի ռազմական շքերթի մասնակից ձևի համար գոնե մեկ գեր զինվորական չկար։ Սա հստակ ցուցիչ է՝ թե՛ առողջ ապրելակերպի, թե՛ մշտապես ֆիզիկական պատրաստվածության, թե՛ մշակված սննդակարգի հենց զինվորականների համար:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9552

Մեկնաբանություններ