«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ընտրության առջև. կա՛մ համախմբում ընդդիմության շուրջ, կա՛մ վերջնական կործանում

Ընտրության առջև. կա՛մ համախմբում ընդդիմության շուրջ, կա՛մ վերջնական կործանում
05.11.2026 | 12:15

Ով ինձ ճանաչում է, նա շատ լավ գիտի, որ ցանկացած արհավիրքից առաջ ես թողնում եմ իմ բոլոր սկզբունքներն ու տարաձայնությունները և որպես հայ՝ իմ աջակցության խոսքն եմ ասում։ Հարգելինե՛րս, ես վաղուց եմ ասել և հիմա էլ եմ կրկնում. շուտով մեզ շատ դժվար օրեր են սպասվում։ Այո՛, ինչ-որ չափով Կարապետյաններն անփորձ են, այո՛, թերություններ ունեն, բայց մենք չունենք և էլ չենք հասցնելու ունենալ մի այնպիսի ուժ, որը մեկ տարվա ընթացքում կհավաքի 350.000 աջակից։
Եթե կլինեն այդպիսի ուժեր, ես իրենց էլ մեծ սիրով կաջակցեմ, իսկ այս պարագայում ունենք այն պատկերը, ինչ ունենք։ Մի կողմում նիկոլի նման մեկն է, ով երբեք ու ոչ մի բանի առջև կանգ չի առնելու, իսկ մյուս կողմում՝ Կարապետյանները, որոնք փորձում են կանգնեցնել նրան։
Կարապետյանների թերությունները, վրիպումներն ու այս պահին հաջողության չհասնելը պայմանավորված են նրանով, որ այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են մի այնպիսի կործանարար կետի, որից դուրս գալու համար մեր ընդդիմությանն ահռելի ջանք ու աջակցություն է պետք։ Իսկ ինչպիսի՞ աջակցության մասին կարող է խոսք լինել, երբ ժողովրդի մոտ 40%-ը թրքասեր է։ ԹՐՔԱՍԵ՛Ր։ Իսկ ուժային կառույցների հանդեպ մեր վստահությունն էլ հավասար է զրոյի։
Ի՞նչ է մեզ մնում. կա՛մ ամբողջ օրը քննադատենք Կարապետյաններին ու բոլորս միասին կործանվենք, կա՛մ էլ, անկախ ամեն ինչից, թև ու թիկունք լինենք իրենց։ Ես, աշխարհն էլ շուռ գա, Կարապետյանների կոշիկի փոշին ոչ նիկոլի հետ կհամեմատեմ, ոչ էլ նրան ընտրած զանգվածի։ Ես իրենց չեմ կարող մենակ թողնել ու չեմ էլ թողնելու։
Կհայտնվե՞ն նոր ուժեր, մեծ սիրով իրենց էլ կաջակցեմ, բայց թող գան, ո՞ւմ են սպասում։ Իսկ այս պարագայում Կարապետյաններին չաջակցելը մեզ համար կործանարար է լինելու։
Ես նոր եմ հասկանում, որ մանդատ չվերցնելը հենց իրենց համար ամենահեշտը կլիներ, բայց նրանք, մանդատ վերցնելով, փորձում են խափանել այս թուրքերի պլանները։ Մնացածը մենք պետք է որոշենք՝ թև ու թիկունք լինե՞լ իրենց, թե՞ թրքանալ՝ անկախ մեր կամքից։

«Արդարության հետքերով»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ