«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

ՈՒ՞ր էր՝ մի հատ էլ մայրցամաք ավելացնեին, գնայինք հանգիստ ապրեինք

ՈՒ՞ր էր՝ մի հատ էլ մայրցամաք ավելացնեին, գնայինք հանգիստ ապրեինք
06.03.2026 | 18:12

Էս գիտնականներն անընդհատ ամեն ինչ փոխում են։ Ես դպրոցում ահագին բան գիտեի, բայց հիմա պարզվում ա, որ ամեն ինչ սխալ եմ իմացել։

Օրինակ՝ առաջ ինը մոլորակ կար, բայց հետո Պլուտոնին հեռացրին friend-ներից, ու մնաց ութը։ Ասա՝ ձեզ ի՞նչ էր արել, իրա համար պտտվում էր, էլի, ու՜մ էր վնաս տալիս։ Կամ՝ չորս օվկիանոս կար՝ հանգիստ մեր համար գրագետ-գրագետ ապրում էինք։ Իսկ հիմա հինգերորդն են ավելացրել՝ Հարավային օվկիանոսը։ Չէ՛, ես դեմ չեմ, դա վատ չի, ջուրն ինչքան շատ լինի, էնքան լավ, էն էլ՝ հարավային։ Ուր էր՝ էդ կողմերում մի հատ էլ մայրցամաք ավելացնեին, գնայինք, հանգիստ ապրեինք։

Բա գոյականի հոլովները՝ մեկ յոթ, մեկ հինգ, մարդ էլ կա՝ ընդհանրապես գոյականը չի հոլովում, մենակ սրա նրա անունն ա հոլովում՝ հարստացնելով համապատասխան մակդիրներով։ Բայի եղանակներն էլ են փոխել։ Առաջ կար սահմանական ներկա, ըղձական անցյալ, հարկադրական ապառնի։ Հիմա ավելացրել են մեղադրական անցյալ, հուսադրական ապառնի, սահմանադրական անորոշ, խուսափողական ներկա։ Բայց, չէ՛, դա գիտնականները չեն արել, քաղաքական գործիչներն են արել, որ, համենայն դեպս, գիտնականի կոչումներ են սոսնձել իրանց անուններին, որ քաղաքագիտական քաշ հավաքեն։

Բայի ժամանակներն էլ են փոխել։ Հիշում եմ՝ ես դպրոցում ամենաշատն անցյալի ապառնին էի սիրում։ Հա՛, անցյալում ապառնին շատ պայծառ ա թվում, մինչև գալիս ա անկատար ներկան ու միանգամից դառնում անցյալ կատարյալ։

Ցավն էն ա, որ մենակ անցյալում ա կատարյալ դառնում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9863

Մեկնաբանություններ