Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Օլիմպավան» մարզահամալիրի ամբողջական փակումը բացահայտ ապօրինություն է

«Օլիմպավան» մարզահամալիրի ամբողջական փակումը բացահայտ ապօրինություն է
22.07.2026 | 19:47

ՀՀ դլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին՝

ԴԻՄՈՒՄ–ԲՈՂՈՔ / ՀԱՂՈՐԴՈՒՄ

(Քննիչի ապօրինի գործողությունների, պաշտոնեական լիազորություններն անցնելու

և երեխաների իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ)

2026 թվականի հուլիսի սկզբին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Սարգիս

Առաքելյանի (կամ վարույթն իրականացնող այլ քննիչի) որոշմամբ քրեական

վարույթի շրջանակներում ամբողջությամբ կապարակնքվել և դադարեցվել է

«Օլիմպավան» մարզահամալիրի գործունեությունը։

Սույն թվականի հուլիսի 13-ին իմ կողմից ներկայացվել է պաշտոնական հարցում՝

պարզաբանելու նշված զանգվածային սահմանափակման իրավական հիմքերը։

Սակայն հուլիսի 17-ի թիվ 09/09/283051-2026 գրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի

տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության

գլխավոր վարչության երկրորդ վարչության ՀԿԳ քննիչ Սարգիս Առաքելյանը,

կիրառելով ձևական բնույթի բյուրոկրատական մոտեցում, իմ հարցումը թողել է

առանց քննության՝ պատճառաբանելով, թե տվյալ վարույթով չունեմ

դատավարական կարգավիճակ։

Գտնում եմ, որ քննչական մարմնի կողմից «Օլիմպավան» մարզահամալիրի

ամբողջական փակումը և դրա հետևանքով քաղաքացիների հարցումների

անտեսումը հանդիսանում են բացահայտ ապօրինություն, համաչափության

սկզբունքի խախտում և պաշտոնեական լիազորությունների անցնում (կամ

չարաշահում)՝ հետևյալ հիմնավորումներով.

Համաչափության սկզբունքի խախտում (ՀՀ Սահմանադրության 73-րդ և 78-րդ

հոդվածներ)։ Քրեական վարույթի շրջանակներում ապացույցներ ձեռք բերելու կամ

ֆինանսական ստուգումներ իրականացնելու նպատակով քննիչն իրավունք ուներ

կապարակնքելու միայն վարչական կամ հաշվապահական նշանակության տարածքները։ Ամբողջ մարզահամալիրի փակումը, որտեղ մարզվում են

հարյուրավոր անմեղ երեխաներ և պրոֆեսիոնալ մարզիկներ, չի բխում քրեական

դատավարության նպատակներից և հանդիսանում է կամայականություն։

Երեխաների առողջության պահպանման իրավունքի կոպիտ խախտում.

Մարզահամալիր հաճախող երեխաներից շատերը, այդ թվում՝ իմ երեխան, ունեն

առողջական խնդիրներ և բժշկական ցուցումով պարտավոր են շարունակաբար

մասնակցել վերականգնողական մարզումներին։ Մարզահամալիրի փակմամբ

պետական մարմինը վտանգի տակ է դրել երեխաների կյանքն ու առողջությունը՝

խախտելով «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջները։

Հանրությանը պատճառված ֆինանսական վնաս.

Ծնողները կանխավճարային կարգով ամբողջությամբ վճարել են երեխաների

մարզումների աբոնեմենտների արժեքը։ Քննիչի գործողությունների հետևանքով

քաղաքացիները կրել են նաև նյութական վնաս, քանի որ զրկվել են իրենց կողմից

վճարված ծառայություններից օգտվելու հնարավորությունից։

Քննչական մարմնի այս գործողությունները, ինչպես նաև հանրային շահի ակնհայտ

անտեսումը, հակասում են իրավական պետության սկզբունքներին և հանգեցրել են

քաղաքացիների, այդ թվում՝ անչափահաս երեխաների, իրավունքների էական

խախտման։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքի համապատասխան դրույթներով՝

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

Վերացնել քննիչի կողմից «Օլիմպավան» մարզահամալիրի ամբողջական

կապարակնքման և փակման վերաբերյալ ապօրինի որոշումը (գործողությունը)։

Հրահանգել անհապաղ վերաբացել մարզահամալիրի սպորտային հատվածները,

լողավազաններն ու մարզադահլիճները՝ երեխաների և մարզիկների բնականոն և

անվտանգ մարզումները վերականգնելու նպատակով։

Քրեաիրավական գնահատական տալ վարույթն իրականացնող քննիչների

գործողություններին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու (կամ

չարաշահելու) և հանրությանը, այդ թվում՝ անչափահաս երեխաներին, ծանր

հետևանքներ պատճառելու հանգամանքների առթիվ։

Դիմող՝

Էդգար Հովհաննիսյան

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող,

տուժած երեխայի ծնող և օրինական ներկայացուցիչ

Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ