ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Իրանում պայքա՞ր է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար

Իրանում պայքա՞ր է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար
24.09.2026 | 12:42

Որքան գիտեմ, մինչև Մարկո Ռուբիոն, ԱՄՆ պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները ամերիկյան պատմության մեջ միայն մեկ մարդ է համատեղել. դա Հենրի Քիսինջերն էր։

Եթե մեկնաբանելու լինենք վերջին շրջանում Ռուբիոյի՝ Իրանի նկատմամբ բավական կոշտ դիրքորոշումը, ապա առաջիկա ժամանակահատվածի համար հասկանալի է դառնում ամերիկյան քաղաքականության ուղղությունը։

Եթե ավելի պարզ ասենք՝ ԱՄՆ-ը փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին։

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ս.թ. հուլիսին հաստատված հրադադարի ձախողումից հետո, առաջին անգամ փորձ են արել բանակցել։ Ըստ աղբյուրի՝ Իրանի արտգործնախարար Արաղչին և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները, Քաթարի միջնորդությամբ, հաղորդագրություններ են փոխանակել։

Թեհրանը ներկայացրել է իր պայմանները: Վաշինգտոնն արձագանքել է առաջարկներին, ինչն այժմ ուսումնասիրվում է Իրանում։ Առայժմ առաջընթաց չկա, սակայն փաստն այն է, որ բանակցային խողովակը գործարկվել է։

Բանակցային գործընթացին միջամտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Tasnim գործակալությունը նշել է, որ Արաղչին կապ է հաստատել Ուիթքոֆի հետ՝ առանց Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի թույլտվության, և պահանջվում է պարզաբանել, թե ո՞վ է նման լիազորություն տվել։

Եթե վստահենք այս պատմությանը, ապա ստացվում է, որ պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար։ Հետևաբար, կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ նախագահ Փեզեշքիանը և արտգործնախարար Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում քաղաքական գործիչներին ու դիվանագիտությանն իրավունք տալ ինքնուրույն որոշելու խաղաղության գինն ու Հորմուզի ճակատագիրը:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ