Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Հրավառություններ, որ թշնամու հաղթական համազարկ էին հիշեցնում

Հրավառություններ, որ թշնամու հաղթական համազարկ էին հիշեցնում
25.04.2026 | 13:49

Վերուստ որպես երկնային պարգև՝ անկախություն ստացած երկիրն անցավ ինքնաոչնչացման, ինքնասպանության կարճ ճանապարհով:

Այնպիսի քաղաքական կուրս որդեգրվեց, որի հետևանքը եղավ Սպիտակ ցեղասպանությունը... Եվ այն կատարվեց հասարակության լուռ համաձայնության ներքո:

Գենոցիդի նախափուլի պարտադիր երևույթներից է ազգի մտավորականության ցուցակը կազմել։ Սովորաբար գենոցիդի փուլը հենց նրանց գլխատումով էլ սկսվում է։

Պարտադիր չէ բանաստեղծ լինել՝ քաղաքական տեսակետ ունենալու և համարձակ արտահայտելու համար:

Խոնարհվում եմ այն մտավորականների առջև, որոնք հավատարիմ մնացին իրենց կոչմանն ու իրենց սկզբունքներին:

Հ.Գ. - Այս բանաստեղծությունը գրել եմ հատուկ ապրիլյան քառօրյայի տխուր տարելիցի օրը կազմակերպված ընտրակեղծիքների շքահանդեսին մարդկանց լռելայն մասնակցության առիթով: Այդ օրվա հաղթական հրավառությունները թշնամու հաղթական համազարկ էին հիշեցնում, այնպես չէ՞...

Համարում եմ, որ այս տողերը կարելի է ուղղել անկախության տարիներին մտավորականության մեծամասնությանը:

ԽՈՍԻ՛Ր, ԲԱՆԱՍՏԵ՛ՂԾ

Լռության օր է նորեն ժամանել,

Նախկին խոսողներն են այն սահմանել,

Լեզուն կուլ տված՝ լալկվել են հոգնած,

Մի կողմ են քաշվել լուռ, պարտադրված։

Բայց դու՝ բանաստեղծ, լռել չես կարող,

Հրացայտ խոսքով քո կացնահարող

Պիտի ջախջախես կեղծիքը ցցուն,

Որ հայտնի դառնա այն ամենեցուն։

Եվ դու՛ ես հիմա ազգի բանաստեղծ,

Անհրաժեշտ պահին բարեպա՞շտ ես կեղծ,

Եթե օծված ես, նաև ճանաչված,

Որտե՞ղ ես հիմա, ու՞ր ես թաքնված։

Լռության ժամին դու բլբուլ դառել,

Անձնական ցավիդ կրակն ես վառել,

Քո դարդերն ես դու աշխարհինն արել,

Իսկ ազգիդ համար ի՞նչ ես ամբարել։

Տաքուկ անկյուն ես գտել քեզ համար,

Հովանու ներքո բազմել ես հարմար։

Քո անձնականից բարձրացի՛ր մի քիչ,

Վերանձնականո՜վ արարիր փոքր-ինչ:

Լաց ու հառաչիդ էլ լսող չկա,

Ծափահարողիդ ձեռքերը վկա՝

Ողորմահացի հերթերում շարված,

Մանկության հանդի ճամփեն մոռացած:

Սրբություններ ու Աստված ուրացած,

Քեզնից կարդացածն իսպառ մոռացած,

Սգալու արժան միակ այն օրը

Խրախճանքի էր, ինչպես բոլորը...

Տե՛ս, ինչ դժվար է այս մթնոլորտում,

Ուր վախը օդն է սարսափած ճեղքում.

Քո խրոխտ խոսքը ու՞ր է թաքնվում,

Լույսի շող չկա՞, թե՞ չես նկատում:

Եթե տեսնում ես՝ ո՞նց չես ավետում,

Չե՞ս լսում, ախր օդն էլ է տնքում...

Լսիր, Բանաստե՛ղծ, և մի բան ստեղծիր,

Այս ծանր օրը դու մի՛ պապանձվիր:

Եվ վերջին պոետ չկարգվե՛ս հանկարծ՝

Պայծառ Նաիրին կկորչի՜ անդարձ...

03.04.2017

Անահիտ Սահակյան

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ