Մարդկանց մի խումբը կարող է տանուլ տալ ճակատամարտը, բայց ոչ պատերազմը:
Մարդկանց մի խումբ կարող է սխալվել տակտիկայում, բայց ոչ ստրատեգիայում:
Մարդկանց մի խումբ ազգի նշանակովի հարուստներն են, որոնք իրենց ազգային ջոջեր են երևակայում:
Մարդկանց մի շատ փոքր խումբ՝ օլիգարխները, որոնք տնօրինելով ազգային հարստության ստրատեգիական մասնաբաժնին, տեր են կանգնում իրենց ունեցվածքին ու կարգավիճակին:
Մարդկանց մի փոքր խումբ՝ գեներալիտետը, որոնք ազգային էլիտայի մի կարևոր մասը կազմելով, հաճախ դառնում են հնազանդ կոնֆորմիստ հանձնակատար կվազի էլիտա, բայց ոչ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ:
Մարդկանց մի կարևոր խումբ՝ մտավորականներ, համազգային քաղաքական մշակույթ ձևավորելու փոխարեն դարձան պալատական սազանդարներ, առանց հասկանալու, որ դեպի Սայաթ Նովա ճանապարհը իրենց տեսակի համար անհաս փառքի ճամփա է:
ՈՒրեմն՝ հեքիաթ մի պատմեք, այս պատերազմը պարտվել ենք ազգովի:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Հ. Գ.
Ավարայրում կաթողիկոսի թոռան՝ Վարդան Մամիկոնյանի հետ միասին զոհվեցին 1036 ազնվականներ: