Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Որքան էլ ՀՀ ընտրությունները կարևոր ու բախտորոշ լինեն Հայաստանի համար, այդուհանդերձ, չի կարելի նույնիսկ մեկ վայրկյան աչքից բաց թողնել միջազգային իրավիճակը։
Քիչ առաջ Իրանի և Իսրայելի պատերազմը, դեռևս լիովին չմարած, հայտնվեց ամբողջական վերաբռնկման եզրին։ Ի պատասխան Բեյրութի դեմ իսրայելական հարվածների՝ Իրանը արդեն 4–5 ալիքով հրթիռային համազարկեր է արձակել Իսրայելի ուղղությամբ...