Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Թող մեր սիրտը լինի մաքուր, մեր ճանապարհը՝ արդար, և մեր կյանքը՝ լուռ, բայց ուժեղ վկայություն

Թող մեր սիրտը լինի մաքուր, մեր ճանապարհը՝ արդար, և մեր կյանքը՝ լուռ, բայց ուժեղ վկայություն
18.05.2026 | 12:16

Կյանքում գալիս են պահեր, երբ թվում է՝ ուժեղը նա է, ով բարձր է խոսում,

իմաստունը նա է, ով բոլորին հաղթում է,

իսկ ճիշտը նա է, ով միշտ իր խոսքն է առաջ տանում։

Բայց Աստծո խոսքը կամաց, հանդարտ ասում է մի ուրիշ ճշմարտություն՝ իսկական իմաստությունը աղմուկ չի սիրում… այն ծնվում է լռության մեջ։

Իմաստուն մարդը ներսում կռիվներ հաղթած մարդն է։Նա այն մարդն է, ով կարողացել է զսպել իր բարկությունը, լռեցնել իր հպարտությունը, և սրտում տեղ բացել Աստծո համար։

Երբ քեզ վիրավորում են, իսկ դու չես պատասխանում նույնով՝ դա թուլություն չէ… դա իմաստություն է։

Երբ կարող ես, բայց չես վիրավորում,

երբ գիտես, բայց չես նվաստացնում,

երբ ցավ ունես, բայց շարունակում ես սիրել՝ դա է մարդու մեծությունը Աստծո առաջ։

Իմաստուն մարդը չի փնտրում՝ ով է իրեն գնահատում, նա ապրում է այնպես, որ Աստված տեսնի։

Նա չի ապացուցում, որ ճիշտ է, նա ապրում է այնպես, որ ճշմարտությունը երևա իր կյանքում։

Նրա խոսքը քիչ է, բայց կշռադատված, նրա սիրտը՝ փափուկ, բայց ամուր, նրա ճանապարհը՝ դժվար, բայց ուղիղ։

Եվ գուցե մարդիկ չհասկանան նրան, գուցե անգամ դատեն, բայց նա գիտի՝ Աստծո առաջ ապրած կյանքը երբեք չի կորչում։

Եթե ուզում ես լինել իմաստուն՝

սովորիր լռել, երբ պետք է,

սովորիր ներել, երբ դժվար է,

սովորիր սիրել, երբ ցավ է պատճառում։

Որովհետև վերջում

չի մնալու՝ ով ինչ ասաց,

չի մնալու՝ ով ինչ ունեցավ…

Մնալու է միայն մեկը՝ ինչպիսի՞ սիրտ ունեցար դու Աստծո առաջ։

Թող մեր սիրտը լինի մաքուր, մեր ճանապարհը՝ արդար, և մեր կյանքը՝ լուռ, բայց ուժեղ վկայություն։

Ամեն։

Արման ԳԻՆՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ