Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Այսպես է զտվում քաղաքական դաշտը

Այսպես է զտվում քաղաքական դաշտը
04.08.2026 | 14:06

Շատ լավ ԱԺ ունենք: Լսելով պատգամավորներին՝ կարելի է լիարժեք տեղեկություն ստանալ վերջիններիս ազգուտակի` բիզնեսմեն քեռու, «10 000 դոլարանոց» կնոջ, գույքահարկ չվճարող և կեղծ սնանկություն «կազմակերպող» ամուսնու, «քաղհալածյալ» հոր և որդու, անհայտ հոր, սանիկների, քեռակնոջ, հիդրոէլեկրոցանցի, սգո սրահի և այլ «կարևորագույն» պարագաների վերաբերյալ: Այսպես շարունակվելու դեպքում, շուտով ԱԺ նիստերի ընթացքում կիմանանք, թե ով, երբ, որտեղ, ինչ պայմաններում, ինչ ձևաչափով և, կարևորը, ում հետ է քնում: Այնուհետև կարելի է հրապարակել մարդկանց վերարտադրության օրգանների ճշգրիտ չափսերը և դրանց համեմատաբար փոքր լինելու դեպքում հանրապետությունով մեկ խայտառակել դրանց կրողներին:

Հայտարարության մակարդակով կարելի է դատապարտել լիբիդոյի անկումը: Մի խոսքով, մեծ աշխատանք է սպասվում:

Հրապարակայնությունը, թափանցիկությունը վատ երևույթ չէ: Մարդկանց, առավել ևս, պատգամավորների մասին տեղեկություններն անհրաժեշտ են հաջորդ ընտրությունների ընթացքում: Այսպես է զտվում քաղաքական դաշտը:

Ես գոհ եմ ՀՀ նորընտիր ԱԺ-ից:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ