Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Հանրությունը, տրվելով օտարածին քարոզչությանը, թույլ տվեց, որ դատեն կաթողիկոսին

Հանրությունը, տրվելով օտարածին քարոզչությանը, թույլ տվեց, որ դատեն կաթողիկոսին
08.08.2026 | 12:30


Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ն կաթողիկոսական գանձարանը ծառայեցրել եկեղեցիաշինությանը և բարեգործական ծրագրերին։

Մի անգամ առիթ ընձեռվեց սրբազաններից մեկի հետ (2018 թ.) սեղանի շուրջ զրուցելու Եկեղեցու հեղինակության, իրականացված աշխատանքների մասին։ Եվ նա 15 րոպե խոսում էր եկեղեցու միայն բարեգործական ծրագրերի մասին։ Երբ նա ավարտեց ես իրեն ասացի, որ այդ ամենի մասին հանրությունը տեղյակ չէ և դրա մասին միայն գիտի եկեղեցին և այն շահառուները, որոնց ուղղությամբ կատարվում են այդ աշխատանքները։ Եվ խորհուրդ տվեցի, որ ՀԱԵ-ն մարքեթինգային թիմ ձևավորի և միջոցներ հատկացնի նաև այդ ծրագրերը լուսաբանելու և կաթողկոսի կերպարը արժանավույնս ներկայացնելու նպատակով։ Սրբազանը լսեց, լսեց և խորիմաստ ժպտաց։

Իշխանությունները ճշմարիտ են, կաթողիկոսի անձի մեջ է խնդիրը, Գարեգին Բ-ի, որովհետև նա կաթողիկոսական գանձարանը չի՛ ծառայեցրել իր անձնապաշտությանը, ֆեյքերի ֆաբրիկաներ ստեղծելուն և հանրային կեղծ արշավներ կազմակերպելուն, հանրության աչքերին կրոնական-առասպելական թոզ փչելուն, Եկեղեցին իր մշակութային-ավանդական կարծրատիպերից դուրս բերելուն և հավատացյալների գլխին լոլոներ կարդալուն։ Նա խնդիր չի դրել ինքն իրեն կյանքի օրոք սրբադասելու և երբեք իր համար ոչինչ չի արել, փոխարենը Եկեղեցու թե՛ արտաքին, և թե՛ ներքին թշնամիները ատելության և ցեխի տիտանական պաշարներ են շպրտել և փորձել ամեն կերպ հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն թե՛ դրսում, թե՛ ներսում՝ սրբապղծելով վերջինիս անունը։ Եվ թող դրանք կորչեն և անիծյալ լինեն հավիտյան։

Կաթողիկոսը մեր եկեղեցու գլուխն է, հարվածում ես նրան, նշանակում է ուզում ես քանդել Եկեղեցին, փշրել հայ ազգի կրոնական-քրիստոնեական գաղափարները, որոնք անձեռնմխելի են և մեր պատմամշակութային ինքնության և գիտակցության առանցքում հավերժական բնույթ են կրում։

Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Հ.Գ.

Մեր եկեղեցին բարեգթություն և սեր է ուսուցանում անգամ մեր ոխերիմ թշնամիների նկատմամբ, մենք կարող ենք շատերին ներել, բայց չենք կարող Եկեղեցու նկատմամբ ոտձգությունը մոռացության տալ և պատմական տարեգրության մեջ օգոստոսի 7-ը կմտնի համազգային ամոթի օր, որովհետև հանրությունը տրվելով օտարածին քարոզչությանը թույլ տվեց, որ դատեն կաթողիկոսին։

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ