Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Ջորջիո Արմանիի նամակն այն աշխարհից` հայժողջանին

Ջորջիո Արմանիի նամակն այն աշխարհից` հայժողջանին
13.09.2026 | 14:10

Իտալացի հայտնի մոդելյեր, նորաձևության վարպետ Ջորջիո Արմանին անդրշիրիմյան աշխարհից (դա լևոնշիրիմյանի հետ կապ չունի) շատ հուզիչ նամակ է հղել հայժողջանին, որն առանց խմբագրական միջամտության ներկայացնում ենք ձեզ:

Սիրելի, թանկագին և անգին հայրենակիցներ։ Ուրախ եմ, որ իմ մահից ուղիղ մի տարի հետո կրկին հիշել եք ինձ և իմ հայկական ծագումը։ Ինձ հատկապես շատ հուզեցին այս կարգի հոգու ճիչերը` վու՜ յ, ամա՜ն, մեր ջահել-ջիվան Արմանչիկն էլ գնաց այն աշխարհ` ապրելով ընդամեն 91 տարի...
Սիրելիներս, մի գաղտնիք բացեմ. Իտալիայում Armani (Արմանի) ազգանունը կրում է մոտ 4000 մարդ: Ըստ ընտանիքների թվի՝ Իտալիայում հաշվվում է շուրջ 1200 Armani ընտանիք: Ուրեմն իմացեք, որ այդ բոլոր Արմանիները հայեր են։ Հետո ի՞նչ, որ Արմանի ազգանունը դասական իտալական ազգանուն է, որն առաջացել է իտալական «Armano» կամ «Armanno» անուններից (որոնք ունեն հին գերմանական ծագում)։ Հետո ի՞նչ, որ այն որևէ կապ չունի «Արմենիա» (Armenia) անվան հետ։
Ոչ մի նշանակություն չունի, որ ծնողներս` իմ հայր Ուգո Արմանին (Ugo Armani) և մայր Մարիա Ռայմոնդին (Maria Raimondi) ծագումով իտալացիներ են։
Եթե սիրտներդ ուզում է ինձ հայ դարձնել, ապա այդտեղ խանգարիչ ոչինչ չեմ տեսնում։ Ի՞նչ մի վատ բան կա դրանում, որ ես իմ ողջ կյանքն ապրել եմ որպես իտալացի, իսկ հետմահու դարձել հայ։
Չէ՞ որ դուք մինչ այդ, ինձնից առաջ արդեն հայ եք դարձրել Վերածննդի շրջանի մեծ իտալացիներ Լեոնարդո դա Վինչիին և Միքելանջելոյին։
Ինձ համար մեծ պատիվ է, որ որպես հայի, ինձ էլ եք դասում նրանց շարքին։
Բայց մի խնդրանք ունեմ. մուննաթով մի’ գրեք, թե` «արա, որ հայ ես, ինչո՞ւ կենդանությանդ օրոք ծպտուն չէիր հանում, ինչո՞ւ էիր թաքցնում աշխարհի ամենատաղանդավոր, ամենահանճարեղ ազգի` հայ ազգի զավակ լինելդ»։
Ախր կենդանությանս օրերին ես որտեղի՞ց իմանայի, որ ես էլ եմ արժանանալու հետմահու հայ դառնալու պատվին։
Ի դեպ, մի գաղտնիք էլ ասեմ։ Երբ հայտնվեցի այստեղ, այսինքն` այն աշխարհում, ինձ մոտեցավ բոլորիդ հայտնի և սիրելի Մայր Թերեզան և ականջիս շշնջաց` «Ցավդ տանեմ, ես էլ եմ հայ...»։
Սիրելի հայժողջան, բայց մի մտահոգություն ունեմ, որ մյուս կողմից կրծում, ուտում է հոգիս։ Լսել եմ, որ վերջին տասնամյակում ձեր կրած ու շարունակվող խայտառակություններից հետո շատ արժանապատիվ հայեր ամաչում են հայ լինելու համար, անգամ հրաժարվում են հայկական քաղաքացիությունից։
Հիմա շարունակ այս միտքն է ուղեղս սղոցում` ուրախանա՞մ, որ ինձ հայացրել, հայ եք դարձրել, թե՞ ամոթից ավելի խորը գետինը մտնեմ։
Մի շատ նուրբ հարց էլ ունեմ` ախր երբ դուք նիկոլի պես համաշխարհային, տիեզերական մեծության լուսատու ունեք, ես ձեր ինչի՞ն եմ պետք։

Ամենայն հարգանքով` ձեր Ջորջիո Արմանի-Արմանչիկ

Վարդգես Օվյան
Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ