Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Թաքսիմը վերադառնում է հայկական արմատներին

Թաքսիմը վերադառնում է հայկական արմատներին
14.07.2013 | 16:16

Թաքսիմի հրապարակում շինարարության ընթացքում հայկական տապանաքարեր էին հայտնաբերվել, որոնց լուսանկարները տարածվել են համացանցում։ Տապանաքարերի հայատառ գրությունները ներկայացրել է «Ակօս» շաբաթաթերթը։

Ստամբուլի հնագիտական թանգարանի հայտարարության համաձայն՝ Թաքսիմի հրապարակի շինարարության ընթացքում 13 հայկական տապանաքար է հայտնաբերվել։

Լուսանկարներ

. .
  • Կարապետի որդի Հարություն. 1775թ
  • Միքայելի որդի Հովհաննես. թվականը հայտնի չէ
  • Ղազանջյան Հաջի Թադևոս աղայի կին հաջի Աննա. Երուսաղեմից վերադարձի ճանապարհին Աստծո մոտ գնաց 1859 մայիսին։
  • Արևենի գյուղից Ներսեսի որդի Մովսես. 1760թ
  • Եղիազարի որդի Գրիգոր
  • Մարտիրոսի որդի Նիկողոս
Դիտվել է՝ 4411

Մեկնաբանություններ