«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են
03.11.2026 | 12:49

Հանրապետականները մեծ հավանականությամբ կզիջեն իրենց ունեցած մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում այնքան բարդ իրավիճակ է, որ ձայների տարբերությունը կարող է լինել ընդամենը 1-2 ձայն։ Օրինակ՝ Այովա նահանգում թեկնածուները երկուսն էլ ունեն 47-ական տոկոսի աջակցություն։ Համարյա նույն պատկերն է Ալյասկա նահանգում և մի շարք այլ մրցակցային նահանգներում։
Թրամփի կյանքն իրականում շատ բարդացնելու են դեմոկրատական վերահսկողություն ունեցող Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։ Կարծում եմ՝ որոշումն արդեն կայացված է, և ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ այն չի փոխվի։ Սակայն Քաթարի դիվանագիտական խողովակը դեռևս ֆորմալ առումով գործում է, ինչը մի փոքր հույս է տալիս։

Սուրեն Սարգսյան
Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ