Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.07.2012 | 03:22

Լույսի ճառագայթներն անցնում
են մեր կողքով.
Մենք անմասն ենք նրանց մեր
մեղքերի պատճառով.
Մաքրիր մեր ներսը, Տեր,
ողորմությունդ թող չհեռանա մեզնից,
Մենք լուսո որդիներ ենք ու Քեզ նման
հաղթել ենք աշխարհին,
Գթա բարեգութ Տեր, հիշիր խեղճին,
Տկարին, անճարին, անտունին, հիվանդին։

Դիտվել է՝ 5096

Մեկնաբանություններ