Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
Ես կախվել եմ ժամանակի թարթիչներից.
արտասուք եմ, կուտակվում եմ ու չեմ ընկնում,
մի ձայն հանկարծ մութ խորքերից շշնջաց ինձ.
-Ի՞նչ ես կախվել, թափվելու տեղ զո՛ւր ես փնտրում:
Ինչպես քաղաքական, փորձագիտական շրջանակներում, այնպես էլ լրատվական տիրույթում երեկ և այսօր առավել ուշադրության արժանացած ու քննարկվող թեմաներից մեկն Իրանին ԱՄՆ-ի հնարավոր միջուկային հարվածն է, դրա հետևանքները, նման հարվածի անթույլատրելիությունը...