ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Ասում են…

Ասում են…
03.02.2026 | 16:07

Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ: Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ ՌԴ-ն պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով, նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին:

Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար

Դիտվել է՝ 96239

Մեկնաբանություններ