Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Ո´չ լսել էր, ո´չ էլ կարդացել

Ո´չ լսել էր, ո´չ էլ կարդացել
12.04.2013 | 16:05

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես է վերաբերվում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանը, որպես իշխանավոր, գոյություն չունի, ապրիլի 9-ին կնքել է իր մահկանացուն»: Գալուստ Սահակյանը սկզբում հրաժարվեց անդրադառնալ հինգ երեխա ունեցող Զարուհու ասածին, իսկ երբ լրագրողները ճշտեցին, որ նա ոչ թե հինգ, այլ չորս երեխա ունի, ասաց. «Եթե չորսն է՝ կպատասխանեմ»:
«Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան ասել, ինչ-որ բան հորդորելը» Գալուստ Սահակյանը չի ընդունում, այլ՝ լուրջ մոտեցումները:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ փոխնախագահը ֆրանսիական «Նուվել դ, Արմենի» թերթի հրապարակմանը, համաձայն որի, Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի ընտրություններից առաջ, իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, պատկառելի գումար է վճարել արտասահմանյան սոցիոլոգիական մի ընկերության:
Գալուստ Սահակյանը, պարզվեց, ո´չ լսել էր այդ մասին, ո´չ էլ հոդվածն էր կարդացել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ