«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Ապագա կա հողով ծածկված կոյուղաջրերի վրա

Ապագա կա հողով ծածկված կոյուղաջրերի վրա
24.01.2026 | 11:51

Երևանի ՀԱԹ նրբանցքներից մեկում մի դիտահոր կար, որտեղից հաճախ գոլորշի էր դուրս գալիս։ Դա նկատում էի երեխաներիս դպրոց տանելիս։

Դիտահորի մոտով անցնելիս գարշահոտությունը հուշում էր, որ դա կոյուղի է հարակից շենքերի համար։

Գարշահոտությանն ու գոլորշուն զուգահեռ վերջին շրջանում երբեմն կոյուղաջրեր էին դուրս գալիս, ինչը նշանակում էր խնդիր այդ հատվածում' խցանում կամ նման մի ուրիշ բան։

Հաճախ նկատում էի, որ հարակից շենքերի բնակիչները կամ գուցե համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները բացում են դիտահորի կափարիչը, որ ներսում հավաքված գազերը դուրս գան։ Ճիշտ է, դա վտանգավոր էր անցորդների ու մեքենաների համար, կարող էին փոսն ընկնել, բայց թունավոր գազերի հավաքվելը փակ տարածքում և հնարավոր պայթյունը պակաս վտանգավոր չեն։

Եվ ահա երեկ նկատեցի, որ հրաշք է կատարվել, լուծվել է տարիների խնդիրը։

Գուցե կմտածեք, թե կոյուղու խցանումն է բացվել, որ ոչ կեղտաջրեր հավաքվեն, ոչ էլ գարշահոտ թունավոր գազեր դուրս գան։ Դա, իհարկե, կլիներ նորմալ, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարության տրամաբանությանը հավատարիմ, որոշել են ծածկել խնդիրը, ցույց տալ, թե լուծել են։

Դիտահորը պարզապես լցրել են հողով, ինչի հետևանքով այնտեղ այլևս գարշահոտություն ու կոյուղաջրեր չեն լինի։ Գոնե որոշ ժամանակ չեն լինի։ Իսկ թե խնդիրը որտեղից դուրս կգա ու ինչպես կարտահայտվի, պայթյուն կլինի, թե կոյուղաջրերը կլցվեն որևէ շենքի տակ, թե դուրս կգան ուրիշ դիտահորից, արդեն կարևոր չի տվյալ հատվածի շենքերի բնակիչների աչքը խաբելու համար։

Կարևորը՝ ապագա կա հողով ծածկված կոյուղաջրերի վրա։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ