Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Գրում-տալիս են ձեռքները, իրենք կատարում են

Գրում-տալիս են ձեռքները, իրենք կատարում են
29.05.2026 | 14:01

Քարոզարշավը ևս մեկ անգամ ցույց տվեց մի շատ կարևոր բան։

Նիկոլն ու ՔՊ-ն ունակ չեն, նույնիսկ, մարդկանց հետ շփվելու փոքր, էպիզոդիկ դրվագներում ցուցաբերել ստրատեգիական գործելաոճ, ունակ չեն գյուղերում ու քուչաներում փոքր ծրագրերից խոսել, վերլուծություններ կատարել։

Միայն սուտ ու պոպուլիզմ է, այն էլ՝ շատ հնացած, կրկնվող:

Այսինքն, միանշանակ է, որ այս թիմը չէր կարող 10 տարի այսքան հակապետական ծրագրեր ինքնուրույն մշակել և կյանքի կոչել։ Այս մարդիկ այդքան գիտելիք ու փորձ չունեն։ Ավելին, Հայաստանում, բոլոր հին ու նոր ուժերը միասին վերցրած, այդքան քաղաքական, ավելի ճիշտ, հոգեբանական, մասսաների կառավարման տեխնոլոգիաների չեն տիրապետում, մենք չունենք նման մասնագետներ։

Քարոզարշավը կրկին ի ցույց դրեց, որ այս ամենը, «թավշից» մինչև Դոգ, ցիլո, Լոպես ու պերաշկի, ծրագրվել և ծրագրվում է բացառապես դրսից։ Քարոզարշավը ևս մեկ անգամ հաստատեց, որ այս մարդիկ զուտ կատարողներ են՝ քայլ առ քայլ, գրում-տալիս են ձեռքները, իրենք կատարում են։

Այսինքն, Հայաստանը կառավարվում է դրսից։

Արա Արայան

Դիտվել է՝ 3864

Մեկնաբանություններ