Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.08.2026 | 00:45

Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր,
Պահիր և պահպանիր Հայաստան աշխարհը, Քեզ հավատացող և Քեզ հուսացող Հայ ժողովրդին, Սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո։
Փրկի՛ր տեսանելի և անտեսանելի թշնամիներից, արժանավորիր գոհությամբ փառավորելու Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ