Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայան

Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայան
07.11.2022 | 07:28

Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։


Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն:
Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ՝ Սոչիի հանդիպումից հետո։

Դիտվել է՝ 13590

Մեկնաբանություններ